Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Նախագահները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, կարևորել են հետևողական քայլերի անհրաժեշտությունը` հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու համար: Այդ համատեքստում վերահաստատել են տրամադրվածությունը իրականացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի` բարձր մակարդակով ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությունների ամբողջ համալիրը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ