«Ա1+». Էներգոհամակարգը դժվարությամբ է դիմանում ծանրաբեռնվածությանը: Արցախէներգո-ի պատասխանատուները կրկին հորդորում են՝ խնայողությունը դիտարկել անհատական պատասխանատվության մակարդակում: Վերջին օրերին մայրաքաղաքում համակարգի ծանրաբեռնվածության պատճառով արձանագրվող վթարների աննախադեպ աճին էներգետիկները դժվարությամբ են դիմակայում: