«Ազատություն». Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց, դիվանագետ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Թուրքիայում ավերիչ երկրաշարժի կապակցությամբ մարդասիրական օգնություն տրամադրելու և աղետի գոտի փրկարարներ գործուղելու Հայաստանի որոշման համար:
Նա արձագանքել է կարգավորման գործընթացի հայկական կողմի ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գրառմանն այն մասին, որ հայ փրկարարները կարողացել են ևս երկու ողջ մարդու դուրս հանել փլատակներից: «Մենք առանձին՝ մեկ կաթիլ ենք, միասին՝ օվկիանոս: Սա օր է, երբ մենք մի կողմ ենք դնում էթնիկական, ազգային և կրոնական պատկանելությունն ու մարդասիրության և մարդկային համերաշխության բարձրագույն մակարդակի ենք հասնում, որպես նույն Աստծո զավակներ: Աստված օրհնի բոլորիդ», – Թվիթերում գրել է թուրք դիվանագետ Սերդար Քըլըչըը:
The Armenian team has rescued two young women in Adıyaman today together with their Turkish and US counterparts. Proud of our team. pic.twitter.com/TSSI382PW9
— Ruben Rubinyan (@RubenRubinyan) February 12, 2023