Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների և վիրավորների թիվը շարունակում է աճել։ Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ մահացածների թիվը հասել է 31.974-ի, իսկ վիրավորներինը՝ 80.278-ի։ Երկրաշարժի գոտուց տարհանվել է շուրջ 160 հազար քաղաքացի։
Երկրաշարժը վնաս է հասցրել Թուրքիայի կենտրոնական և հարավային շրջաններին։ Թուրքիայի 81 նահանգներից 10-ում հայտարարվել է արտակարգ դրություն և աղետի գոտի։
էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգի Փազարջըք և Էլբիսթան շրջաններում՝ 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ։
Մասնագետների դիտարկմամբ՝ այս երկրաշարժը 1939թ. Երզնկայի երկրաշարժից ի վեր ամենամահաբեր և ամենաուժեղ երկրաշարժն է եղել Թուրքիայում։
Կարդացեք նաև
Աղբյուր` Ermenihaber.am