Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեղան՝ հայտնաբերված Ներքին Գետաշենի դամբարանադաշտից

Փետրվար 14,2023 20:05

Կրապատ մակերեսով, հարթ հատակով, գնդաձև իրանով, հնագիտական այս առարկան՝  քրեղանը,  մաքրվել, վերականգնվել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում։

Անհարթ եզրերով առարկան գնդաձև իրանով է,  իրանի և շուրթի միացման հատվածը թույլ է ընդգծված։

Քրեղանը 1989-1991 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում  գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված գտածոներից մեկն է։

Դրանք ավելի քան 500-ն են խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ:

Լաբորատորիայում շարունակվում են ՆԵրքին Գետաշենի դամբարանադաշտից հայտնաբերված առարկաների մաքրումն ու վերականգնումը։

ՆԵրքին Գետաշենի դամբարանադաշտում պեղված համալիրները վերաբերում են մ.թ.ա. XXII /XXI – VIII/VII դդ. և վկայում են, որ այն հաջորդաբար օգտագործվել է շուրջ 1500 տարի: Ըստ որում, պեղված նյութերում հանդիպում են թռեղք-վանաձորյան (մ.թ.ա. XXII – XIX դդ.), սևան-արցախյան (մ.թ.ա. XIX/XVIII – XVI դդ.), լճաշեն-մեծամորյան (մ.թ.ա. XV-IX դդ.) և Վանի թագավորության (մ.թ.ա. VIII-VII դդ.) շրջանի արտեֆակտեր:

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728