Լրահոս
Օրվա լրահոսը

«Դո՞ւք եք որոշում բանակի խնդիրները՝ բանակում չծառայածներով, բանակից թռածներով». Կամավորականները մտան կառավարություն

Փետրվար 14,2023 18:33

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կառավարության շենքի մոտ կամավորականները բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով իրենց աշխատավարձերը տալ: Նրանք վստահեցնում էին, որ դիրքերից իջնում են ու չեն ստանում հասանելիք 8500 դրամները, բացի այդ, զինվորականների 80%-ն ունի բնակարանային խնդիր:

Կառավարությունում քննարկումից հետո «Խաչակիրների» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 7 հարց են ներկայացրել՝ աշխատավարձերի, բնակարանների, զորացրման, առողջապահական, համազգեստի եւ այլ ռազմական խնդիրներ, որոնք գաղտնիություն ունեն: Այդ հարցերի պատասխանները խոստացել են 1 շաբաթվա ընթացքում տալ իրենց. «Տների հարցը, աշխատավարձերի հարցը, որ մենք բարձրացրել ենք, մենակ խաչակիրներին չի վերաբերվում: Թող մնացած ջոկատներից էլ մասնակցեն, ես սիրում եմ, որ տղեն հայ ա մնում, ոչ թե իրան կապիկի պես ա պահում: Եթե լավ տղա ես, ուզում ես հարցերդ լուծես, արի լուծի, մենք ձեր հարցերը լուծող չենք: 10 անգամ եթերներից ասեցինք ձեզ ձիգ պահեք, աթոռի կռի՞վ եք անում, թե՞ մի հատ բիզնեսի կռիվ եք անում: Մեկը ասում ա՝ պետական աշխատող եմ, մեկն ասում ա՝ ինձ պաշտոն են տալու, կամերայի դեմը չերեւամ…Որ պաշտոն տան, առավոտից իրիկուն կամերայի դեմը ցցված ես լինելու՝ ա՛յ տղա»:

Ազատամարտիկ Արթուր Այվազյանը՝ Մանախը ասաց, որ իրենք են առաջարկել 7-օրյա ժամկետում վերջնական պատասխան տալ. «Հույս ունեմ խելացի կգտնվեն լուծումներ տալ, իսկ եթե ուղեղները չի հասնի, առաջարկել ենք մեր միտքը փոխանցել»:

Կամավորականները բողոքել են, որ փորձառու զինվորականների փորձը հաշվի չեն առնում. «Այս մարդիկ հայրենիքի համար կյանք են դրել, դո՞ւք եք որոշում բանակի խնդիրները՝ բանակում չծառայածներով, բանակից թռածներով, թուրքի տակ պառկողներով»: Արթուր Այվազյանը վստահեցրեց, որ իրենց ձեռքի տակ 30-40 դեպք կա, երբ դիրքերից իջած կամավորականին հատկացված 8500 դրամը չեն տվել, չնայած բյուջեից գումարը դուրս է գրվել: Անհետացել է ինչ-որ օղակում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728