Խորհրդարանում այսօր փակ քննարկում էր՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ։ Քննարկվում էր կառավարության հեղինակած եւ շրջանառության մեջ դրված՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Տեղեկատվական անվտանգության ոլորտում արդեն իսկ փորձ ունենք։ Նկատի ունեմ 44-օրյա պատերազմի փորձը, որը մեզ այս ուղղությամբ մտածելու առիթ է տվել։ Օրենքը վերջնական չի, քննարկումներ են ընթանում։ Շարունակելու ենք լսել հարցով մտահոգ մարդկանց։ Այսօրվա քննարկման նպատակը դա է» -լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Թե ինչ նպատակ են հետապնդում այս նախագծով՝ Արմեն Գրիգորյանը նշեց․ «Ուզում ենք, որ պետությունը հնարավորություն ունենա սահմանափակումների։ Բայց եւ չենք ուզում, որ պետությունը միանգամից հասնի այդ սահմանափակումներին, այլ ուզում ենք, որ կրթության, գիտելիքի մեջ ներդրում անենք։ Օրինակ, խնդիր է այն, որ քաղաքացիները սոցիալական հարթակներն օգտագործում են ռազմական գաղտնիք հրապարակելու համար։ Օրինակ՝ շարասյան անցնելը։ Այս հարցն ինչպե՞ս կարելի է լուծել։ Լուծումներ կան, օրինակ՝ քաղաքացիներին գիտելիք տալ, որ չի կարելի նման բան անել։ Կամ «Ֆեյսբուքը», ինտերնետը սահմանափակել։ Բայց նման գործիքները կիրառվում են, եթե կրթական մեխանիզմը չի աշխատում։ Այսինքն, մենք միանգամից չենք կիրառելու սահմանափակումները։ Եթե նախնական գործիքներն արդյունավետ չեն լինում, նոր կիրառվում է ծայրահեղ սահմանափակումը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ