«Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սահմանի բացմանը եւ հարաբերությունների կարգավորմանը։ Մենք ժամկետ չենք ասել։ Քննարկումները շարունակվում են»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր, անդրադառնալով ՀՀ-Թուրքիա սահմանի հնարավոր բացման մասին հարցին, ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա չպատասխանեց հարցին՝ ի՞նքն էլ է ՀՀ նախագահի պես շնորհակալ Նիկոլ Փաշինյանին՝ Թուրքիային հումանիտար օգնություն ուղարկելու համար։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե շրջափակված Արցախի առնչությամբ ՀՀ իշխանությունն ինչ քայլեր է, ի վերջո, ձեռնարկում։
Արմեն Գրիգորյանը նշեց․ «ՀՀ-ն շատ քայլեր է ձեռնարկում։ Միակ քայլը, որը ՀՀ-ն չի ձեռնարկում, որի լիազորությունը չունի, բուն միջանցքում է։ Նոյեմբերի 9-ով՝ այդ պատասխանատվությունը դրված է ՌԴ-ի եւ Ադրբեջանի վրա։ Ակնկալում ենք, որ իրենց պարտավորությունները կկատարեն»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ