Լրահոս
Օրվա լրահոսը

Դալլասի հայկական համայնքը նամակներ է փոխանցել  տեղական ԶԼՄ-ներին, խնդրել լուսաբանել Արցախի շրափակումը 

Փետրվար 14,2023 17:53

Փետրվարի 13-ին Դալլասի հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ հավաքվել էին տեղի «FOX News» այնուհետև «ABC News»  լրատվամիջոցների առջև, որպեսզի հորդորեն լուսաբանել Բաքվի ապօրինի գործելակերպը և Արցախում առկա մարդասիրական աղետը:

Երկու ԶԼՄ-ներից մեկական ներկայացուցիչ դուրս եկան և վերցրին նամակները՝  հավաստիացնելով, որ դրանք կփոխանցեն իրենց ղեկավարությանը: «Նամակի հիմնական նպատակն է՝ լույս սփռել արդեն երկու ամիս շրջափակված Արցախի վրա,» – հայտնում է նամակի համահեղինակ Աննա Խաչատրյանը: Նա 15 տարվա մանկավարժ է, հիասթափված է, որ աշխարհին չի հետաքրքրում 30.000 երեխայի իրավունքների ամենօրյա ոտնահարումը: «30.000 երեխա մնացել է առանց սննդի, առանց էլեկտրականության և առանց կրթության, ու սա պետք է լուսաբանվի,» – ընդգծում է մանկավարժը:

Իր խոսքում Աննա Խաչատրյանը նշում է նաև, որ Տեխասի հայ մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան, որը հիմնադրվել է նախորդ ամիս, դիմել է Տեխասը ներկայացնող ԱՄՆ սենատոր Թեդ Քրուզին: Սենատորի գրասենյակից փոխանցել են, որ տեղյակ են Լաչինի միջանցքի արգելափակումից, խոստացել մոտակա օրերին հանգամանալից արձագանք տալ դիմումին: Հավաքին մասնակցում էին զգալի թվով երեխաներ, որոնք մտահոգված էին Արցախի իրենց հասակակիցների առողջությամբ և ապրուստով: «Պիտի պայքարենք, որ երեխաները նորից ուտելիք ունենան ու ուրախ լինեն,» – շեշտում է իննամյա Մայքլը:

Լրատվամիջոցներին ուղղված նամակի համահեղինակ Հասմիկ Ղարաղազարյանի քույրն Արցախում է: Ղարաղազարյանը նշում է, որ իրականությունը շատ ճնշող է: «Քույրս պատմում է, որ այնտեղ կարտոֆիլը դարձել է բացառիկ մի բան: Երեխաները մրգերի համը մոռացել են: Այստեղ՝ դրսում, փորձում ենք անել ամեն հնարավորը իրավիճակը շտկելու համար,» – ասում է նա:

Մասնակիցներից Հերմինե Աղյարյանն ընդգծում է, որ չափից շատ են ձգվում Ադրբեջանի ապօրինությունները: Նրա խոսքով՝ ցավալի է, որ պատշաճ լուսաբանման բացակայության պատճառով մեծամասնությունը նույնիսկ 2020 թվականի պատերազմից տեղյակ չէ: «Այն ինչ կապված է Հայաստանի հետ շատ կարևոր է մեզ համար: Շատ ազդված ենք: Ուզում ենք աշխարհը մտածի, մի լուծում գտնի, որովհետև 120.000 մարդ, այդ թվում՝ 30.000 երեխա տանջվում են,»- նշում է Աղյարյանը:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728