Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայում երկրաշարժից հետո 291 երեխայի ինքնությունը դեռևս պարզ չէ

Փետրվար 14,2023 17:41

Ermenihaber. Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը հայտնել է, որ երկրաշարժից հետո սոցիալական ծառայություններից օգտվող 291 երեխա կա, որոնց ինքնությունը դեռևս չեն կարողացել հաստատել։

Նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ նախարարության վերահսկողության տակ է գտնվում 1362 գրանցված երեխա։ Նրանցից 792-ը հիվանդանոցներում են, նախարարական կառույցներում գտնվողները՝ 201-ը։ Նրանցից 1071-ի ինքնությունն արդեն պարզվել է։

Դերյա Յանըքն ընդգծել է, որ ոչ մի բժշկական միջամտություն չի ձեռնարկվի, քանի դեռ երեխաների ընտանիքները գտնված չեն կամ չեն պարզվել երեխաների ինքնությունները։

«Մենք՝ որպես նախարարություն, բոլոր երեխաների խնամքն ապահովելու հնարավորություն ունենք։ Այդ իսկ պատճառով սեզոնային խնամքի պարտավորությունը չենք թողնի մեր քաղաքացիների վրա»,- ասել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728