Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա, ով գնաց  ու ասաց՝ «Սա Հայաստան է եւ վերջ»,  իր խոսքից թռավ․»․ Խաչիկ Մանուկյան

Փետրվար 14,2023 17:23

«Ավելի մեծ երկրաշարժ եղել է դրանց հոգիներում ե՛ւ ցեղասպանության տարիներին, ե՛ւ դրանից առաջ, երբ պարբերաբար կոտորածներ էին լինում, թուրքերն այդպես էլ  չկարողացան արարչական լույսը կրել, նրանք մղվել են դեպի սատանայական խավարը եւ ավերածություններ են անընդհատ բերում։ Հիմա դուք նրանց ի՞նչն  եք ցավակցում։ Մարդը (Էրդողանը-Գ․Հ․) հեգնեց, ասաց՝ իմ եղբայր Ալիեւն իմ կողքին է, ինչպես ես էի 44-օրյա պատերազմում իր կողքին»,-«Հայելի» ակումբում ասաց  հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Թուքրիային ցավակցություններ հղելուն։

Նրա խոսքով․ «Էրդողանը չի էլ թաքցնում, բացահայտ ասում է, որ եկել է ջնջելու, ոչնչացնելու հայերին, եկել է Արցախին տիրանալու, եկել է ցույց տալու, որ հայն ապրելու իրավունք չունի։ Իսկ սրանց արածը քծնական մի բան էր, որի պատասխանն Էրդողանը տվեց՝ վկայակոչելով Ալիեւին որպես իր եղբայր։ Նա այնքան ինքնավստահ է, որ որեւէ եվրոպական երկիր՝ սուտ դեմոկրատական, չի ասելու՝ ո՞նց թե, դու արդեն հարձակվել ես Արցախի վրա։ Ես ցավակցում եմ ե՛ւ Էրդողանին, ե՛ւ թուրքերին, ցավակցում եմ, որ մարդասպաններ են, ցավակցում եմ, որ արարչի լույսը շրջանցելով խավարի մեջ են մնացել, ցավակցում եմ, որ մարդկային որեւէ արժեք գնահատել չեն կարող, ցավակցում եմ, որ աշխարհը որեւէ ավերածություն տեսնելով՝ ասում է այստեղով թուրքերն են անցել, ցավակցում եմ, որ ձեր արյունոտ ձեռքերը չեք կարողանում մաքրել, ցեղասպանի ձեր կերպարից չեք կարողանում դուրս գալ, որ հենց այսօր էլ ցեղասպանությամբ եք զբաղված»։

Բանաստեղծն ընդգծում է․ «Հիմա ՔՊ-ական պարագլուխները չեն հայտարարում, որ մենք այլեւս ոչինչ քննարկել չենք կարող, պարզապես դիտորդի կարգավիճակում են, ձեր նախագահը գնում դաշնամուր է նվագում , դեսպաններին գնդակի նման էստեղից էնտեղ են տշում, եւ մենք ընդհանրապես քաղաքական դաշտում հարց լուծողներ չենք։ Այն խայտառակ պարտությունը հենց նրանք են կրել, ովքեր հայտարարում էին, թե սա առաջվա Թուրքիան չէ, հարձակում չի լինելու մեզ վրա, էդ ամեն ինչը, սակայն, ձախողվեց։ Նա (Նիկոլ Փաշինյանը-Գ․Հ․), ով գնաց  ու ասաց՝ «Սա Հայաստան է եւ վերջ»,  իր խոսքից թռավ․․․ Սրանց ոչ տղամարդկային առումով, ոչ քաղաքական առումով որեւէ կերպ չես կարող լուրջ մոտենալ․․․ Վերջերս էն մեքենան, որ մայթերով անցնում էր, էդ առիթով մի ՔՊ-ական անհավատ մեկը կա՝ Թորոսյան Արսենը, ասում էր՝ վարորդին պետք է դիմահար կրակեին։ Հիմա էդ Թորոսյանին հարց եմ տալիս՝ էդ որ որոշել էիր գնդակահարել, դե ասա՝ նրանք, ովքեր հազարավոր երեխաների մահվան պատճառը դարձան, խմեցին մեր զավակների արյունը, բա դրանց ո՞նց ես գնդակահարելու քեզ հետ միասին՝ դիմահա՞ր, հետնահա՞ր, կողքերի՞ց, թե գուցե այլ մեթոդներ կգտնես, ավելի արժան․․․»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728