Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի անդամ Դմիտրի Գաֆինը Sport24-ի հետ զրույցում խոսել է Արսեն Զախարյանի տրանսֆերի մասին:
Թե ինչու Լոնդոնի «Չելսին» անցած ամառ ձեռք չբերեց ֆուտբոլիստին՝ Գաֆինը հստակ պատասխան չի կարողացել տալ եւ հորդորել է այդ մասին հետաքրքրվել լոնդոնյան ակումբից. «Այսօր «Չելսին» Զախարյանի հարցով մեզ հետ կապի դուրս չի գալիս: Սակայն եվրոպական այլ ակումբներ, որոնց անունը եւ երկրների առաջնությունները չեմ հնչեցնի, մեծապես հետաքրքված են Արսենով: Այդ ակումբների մեջ կան ինչպես գրանդներ, այնպես էլ միջիններ: Եվ դա զարմանալի չէ, որովհետեւ Զախարյանը քննարկվում է բազմաթիվ սկաուտական ծառայություններում»,-ասել է նա:
Անդրադառնալով Արսեն Զախարյանի վերջերս արած հայտարարությանը, թե իր խաղում ինքը որոշակի անկում է նկատում՝ Գաֆինն ասել է. «Ակումբը պարզապես աջակցել է Արսենին: Նա մեր սանն է: Պարզ է, որ խաղում անկումներ պատահում են բոլորի, անգամ, աստղերի հետ: Մենք հավատում ենք Արսեն Զախարյանին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ