Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով եմ, մի քանի ամսից ընդդիմադիր ՔՊ խմբակցությունն ավելի արդյունավետ կաշխատի Երևանի ավագանու կազմում. Մեսրոպ Առաքելյան

Փետրվար 14,2023 15:53

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի ավագանու այսօրվա նիստում հարցերի մի մասը ներառված էր որպես չզեկուցվող։ Իհարկե, դրանց զեկուցվող լինելուց քվեարկությունների պատկերը չէր փոխվի, բայց հարցը դա չէ։

Քաղաքապետարանի ղեկավարությունը այդպես էլ չի հասկանում, որ Երևանի ավագանին օրենսդիր մարմին է և ոչ թե՝ գործադիր։ Ի գիտություն՝ օրինակ Ազգային ժողովը օրենսդիր մարմին է, Կառավարությունը՝ գործադիր։

Եվ ահա, պատկերացրեք, Ազգային ժողովում օրենքները քվեարկեն առանց քննարկելու։ Չնայած, ճիշտ է, էլի արդյունքը նույնը կլինի։

Ավագանին ներկայացուցչական մարմին է, որտեղ ներկայացված են քաղաքական ուժեր, ի տարբերություն կառավարության, որը միասնական մարմին է։

Հուսով եմ, մի քանի ամսից ընդդիմադիր ՔՊ խմբակցությունը ավելի արդյունավետ կաշխատի Երևանի ավագանու կազմում, ոնց Հայաստանի մի շարք համայնքներում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728