Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Վատ բան չեմ տեսնում, միայն թե սա էլ Արայիկ Հարությունյանի համար ժամանակ ձգելու առիթ չդառնա»․ Աղվան Վարդանյան

Փետրվար 14,2023 15:50

«Արցախում ոչ ստանդարտ իրավիճակ է, որը ժամանակ առ ժամանակ թելադրում է ինչ-որ լուծումներ։ Դրանց անհրաժեշտությունն առաջացել էր անմիջապես 44-օրյա պատերազմից հետո։ Այն ժամանակ դեռ կային որոշ լուծումներ սահմանադրական մեխանիզմներով, սակայն, ցավոք, ներքին հակասություններն ու տրամադրություններն այն ժամանակ թույլ չտվեցին խնդիրը կարգավորել։ Եթե խնդիրները չես կարգավորում, ավելի են բարդանում, նոր խնդիրներ են առաջանում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություն է սկսել։

Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ վերջերս Արցախում կրկին բերվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որը խորհրդարանից հետ կանչվեց․ «Դեռ այն ժամանակ էի ասում, որ պարզապես ժամանակ են ձգում, եւ Արայիկ Հարությունյանը սահմանադրական փոփոխություններ անել մտադիր չէ։ Հիմա նոր իրավիճակ է։ Բերձորի միջանցքը փակ է, երկու պետնախարարներ են եւ մեկ նախագահ, եւ բնական է, որ լուծումների փնտրտուք անընդհատ կա։ Վատ բան չեմ տեսնում այդ նոր նախաձեռնության մեջ, միայն թե սա էլ չդառնա ժամանակ ձգելու եւ ինչ-որ բաներ հանդարտեցնելու հնարավորություն։ Եթե իսկապես արտառոց բան լինի, նախագահը հրաժարական տա, գոնե ԱԺ-ն պետք  է կարողանա նախագահ ընտրել։ Միակ անհանգստությունն այն է, որ սա ժամանակ ձգելու առիթ չլինի»։

Անդրադառնալով մեկնաբանություններին, որ դեռ պատերազմից հետո էին Արցախում պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ Աղվան Վարդանյանը նշեց, որ դեռ այդ ժամանակ լուծումներ կային․ «Ցավոք, այդ ժամանակ, կրկնեմ, անհրաժեշտ քայլը չարվեց։ Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք՝ ծանրագույն իրավիճակ ու մեծ վտանգ, որ հրաժարականների պարագայում իշխանություն ընդհանրապես չի լինի, կպարալիզացվի, եւ դժվար է ենթադրել, որ ԱԺ-ի եւ նախագահի ընտրություններ կիրականացվեն։ Գործող սահմանդրության պարագայում միայն այդ տարբերակն է մնում՝ հրաժարականի դեպքում խորհրդարանը ցրվում է։ Այսօր պետք է կենտրոնանալ ոչ թե հրաժարականների վրա, այլ լուծումների, որպեսզի հանրությունն ամբողջությամբ համախմբվի՝ դիմանալու, դիմադրելու իրավիճակին։ Եթե այս նախաձեռնությունը կնպաստի դրան, ողջունելի է։ Եթե վերադասավորվելու նպատակ ունի, ապա հետ կգա 2020թ․-ի չարածը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728