ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի հունվարի 30-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 58 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 9.186.040 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 1.069.210 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Կարդացեք նաև
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 43 դեպք, որից 32-ով հաշվարկվել է 7.948.240 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 978.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 6 դեպք, որից 4-ով հաշվարկվել է 337.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 90.810 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել՝ 110.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 900.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 2 դեպք:
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (ընդհանուր՝ 600.000 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.633.803 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր։
Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 1.600.000 ՀՀ դրամի չափով, նաև 2-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 580.756 ՀՀ դրամի չափով։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին