Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ:
Ինչպես նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ նախապատրաստման շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ:
Խովաեւն Ալիեւին տեղեկացրել է տարածաշրջան իր այցի և այն քայլերի մասին, որ ձեռնարկում է Ռուսաստանը խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացին նպաստելու համար:
Կողմերը նաև անդրադարձել են երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք բարեհաջող զարգանում են տարբեր ոլորտներում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ