2023թ. փետրվարի 13-ին Հալեպում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության միջազգային փրկարարական թիմի ղեկավար գնդապետ Արմեն Գևորգյանը և որոնողափրկարարական խմբի հրամանատար գնդապետ Սերգեյ Բիձյանը հանդիպեցին Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբի հետ։
Բ.Բադալյանը խորին ցավակցություն հայտնեց Հալեպում գրանցված երկրաշարժի անմեղ զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթեց բոլոր վիրավորներին։
Բ.Բադալյանը նշեց, որ Սիրիան Հայաստանում ընկալվում է որպես բարեկամ երկիր և նման իրավիճակներում Հայաստանը պատրաստակամ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։
Կարդացեք նաև
Այնուհետև փրկարարական խմբի գնդապետ Արմեն Գևորգյանը ներկայացրեց անցնող օրերին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն և շնորհակալություն հայտնեց Հալեպի նահանգապետարանի կողմից ցուցաբերված աջակցության համար։
Հ. Դիյաբը դրվատանքի խոսքեր ուղղեց հայ փրկարարներին` հանձնելով Հալեպի նահանգապետարանի շնորհակալագիրը։
Հալեպի նահանգապետ Հ.Դիյաբը և ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բ.Բադալյանը կարծիքներ փոխանակեցին հայ-սիրիական բազմաբնույթ հարաբերությունների վերաբերյալ։
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության