Լրահոս
Օրվա լրահոսը

Օրգանիզմի «հորմոնալ պատասխանը» սիրո դրսևորումներին․ օքսիտոցին

Փետրվար 14,2023 09:30

Օքսիտոցինը հորմոն է, նեյրոպեպտիդ, որը կարևոր դեր ունի ծննդաբերության և կրծքով կերակրման ժամանակ։ Այս հորմոնը նաև կապված է հարաբերությունների ձևավորման, վստահության, կարեկցանքի, սեռական ակտիվության հետ։
Այն երբեմն «սիրո հորմոն» են անվանում, քանի որ օրգանիզմում օքսիտոցինի մակարդակը բարձրանում է գրկախառնությունների, սեռական հարաբերությունների ժամանակ։ Այս հորմոնը նաև կիրառվում է որոշակի խնդիրների բուժման դեպքում, որոնք կապված են դեպրեսիայի, տագնապի, աղիների հետ։

Կարճ փաստեր օքսիտոցինի մասին

  • Օքսիտոցինն արտադրվում է հիպոթալամուսում
  • Սովորաբար այս հորմոնի մակարդակը կանանց օրգանիզմում ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ։ Այն արտազատվում է սեռական հարաբերության, ծննդաբերության, կրծքով կերակրման ժամանակ։
  • Օքսիտոցինը ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական ազդեցություն ունի՝ այդ թվում ազդում է սոցիալական վարքի ու զգացմունքների վրա։

Օքսիտոցինը մանկաբարձա-գինեկոլոգիական ցուցումներով կարող է նշանակվել որպես դեղամիջոց և կիրառվել ծննդաբերության ժամանակ։
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է օգտակար լինել տագնապ, աուտիստիկ սպեկտրի խանգարումներ, գրգռված աղու համախտանիշ ունեցող մարդկանց համար։

Սիրո՞ հորմոն

2012 թ․-ին մի հետազոտության հեղինակներ հայտնել են, որ ռոմանտիկ հարաբերությունների առաջին փուլում գտնվող մարդկանց մոտ օքսիտոցինի քանակն ավելի բարձր է եղել, քան չամուսնացած, միայնակ մարդկանց շրջոնում։ Այդ մակարդակը պահպանվել է մոտ 6
ամիս։

Պարզվել է, որ սեռական ակտիվությունը խթանում է օքսիտոցինի արտադրությունը, որի պատճառները լիովին բացահայտված չեն։
Երբ օքսիտոցինը հայտնվում է արյան շրջանառության մեջ, ազդում է արգանդի, կրծքով կերակրման վրա, իսկ երբ արտազատվում է գլխուղեղի որոշակի հատվածներում, կարող է ազդել մարդու էմոցիոնալ, ճանաչողական ու սոցիալական վարքի վրա։

Այս հորմոնը նպաստում է վստահության, հոգեկան հավասարակշռության ձևավորմանը։ Օքսիտոցինը նվազեցնում է սթրեսը, տագնապը։ ՄԻ հետազոտությունում հորմոնը նկարագրվում է որպես «բարդ նեյրոքիմիական համակարգի կարևոր բաղադրիչ, որը թույլ է տալիս օրգանիզմին ադապտացվել շատ զգացմունքային իրավիճակներին»։

Ինչպե՞ս բարձրացնել օքսիտոցինի մակարդակը

Եթե սթրես կամ տագնապ եք զգում, օրգանիզմում օքսիտոցինի մակարդակի բարձրացումը կարող է օգնել այդ զգացումներից ձերբազատվելու հարցում։ Թեև բավականին մեծ հետաքրքրություն կա օքսիտոցին պարունակող դեղամիջոցների ազդեցության հետ կապված, դրանց արդյունքի վերաբերյալ տեղեկությունները դեռևս հակասական են։ Ուստի այս դեպքում ամեն ինչ շատ պարզ է՝ սիրելի մարդուն գրկելը, նրան հպվելը, ֆիզիկական մտերմությունը, ընկերոջ հետ ընթրիքն ու երեխաների հետ ժամանակ անցկացնելը, ընտանի կենդանուն շոյելը կամ մերսման սրահ այցելելը կարող է նպաստել օրգանիզմում այդ հորմոնի մակարդակի բարձրացմանը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728