Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց Երեւանում՝ ի պաշտպանություն Խաբարովսկի նախկին նահանգապետի (ֆոտոշարք)

Փետրվար 13,2023 22:12

Ուրբաթ օրը՝ փետրվարի 10-ին, Երեւանում հաստատված ռուսաստանցիների մի խումբ բողոքի ցույց էին անում՝ ի պաշտպանություն ՌԴ Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետի: Հիշեցնենք, որ 1970թ. ծնված Սերգեյ Ֆուրգալին ձերբակալել էին 2020 թվականին, նա մեղադրվում է 2004-2005 թվականների ընթացքում մի քանի գործարարների սպանություններ եւ մահափորձեր կազմակերպելու համար: Սակայն, ըստ որոշ շրջանակների, այդ գործերը սարքովի են, Ֆուրգալը քաղաքական հետապնդման է ենթարկվում: 2020-ին, նրա ձերբակալությունից հետո Խաբարովսկում բողոքի լայնամասշտաբ գործողություններ սկսվեցին, որոնք տեւեցին գրեթե կես տարի:

Ֆուրգալը Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության (ЛДПР) անդամ էր, նրա ձերբակալությունից հետո այդ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին սպառնաց, թե ի նշան բողոքի, իր կուսակցությունը դուրս կգա ՊետԴումայից, սակայն նման բան տեղի չունեցավ:

Եվ ահա երեք օր առաջ Մոսկվայում ավարտվեց երկու տարի տեւած դատաքննությունը եւ Ֆուրգալը դատապարտվեց 22 տարվա ազատազրկման: Ֆուրգալն իր մեղքը չի ընդունել: Նրա փաստաբան Միխայիլ Կարապետյանը հայտարարել է, որ դատավճիռը «անհիմն էր եւ անօրինական», եւ իրենք բողոքարկելու են:

Լուսանկարները՝ Երեւանում ի պաշտպանություն Սերգեյ Ֆուրգալի անցկացված հավաքից:

 

Լուսանկարները՝ Գեւորգ Մկրտչյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728