Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բաթումի ծովափին պայթյուն է որոտացել

Փետրվար 13,2023 22:02

«Ա1+». Վրաստանի Բաթում քաղաքի ծովափին պայթյուն է որոտացել. ենթադրաբար ական է եղել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին փետրվարի 13-ին հայտնել Է Rustavi 2 հեռուստաընկերությունը:

«Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է ծովային ական, որը ափ է նետել ջուրը: Ականատեսները լսել են պայթյունի ձայնը»,-հաղորդում է լրատվականը:

Ըստ հեռուստաընկերություն տվյալների՝ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728