Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«1988-ին շուշեցիներին դուրս հանեցին․ ադրբեջանցիք գալիս էին հայկական թաղամասեր, իբր «միտինգ» էին անում»․ Աշոտ Հարությունյան

Փետրվար 13,2023 21:21

«Խնդիրը  88-ի շարժման ազնվության մեջ է։ Այն, ինչ հիմա ՀՀ-ում է կատարվում, պատերազմ է ազնվության եւ անազնվության միջեւ։ Ռուսը չի մոռացել, որ մենք ուզեցել ենք ունենալ անկախ պետականություն։ Ուստի պայքարը եղել է դեռեւս ցարական Ռուսաստանում։ 1920թ․ հայ քաղաքական վերնախավն առաջին անգամ է դավաճանություն կատարել։ Արցախը փողով են ծախել, իսկ Ստալինը միայն կնիքն է դրել։ Փաստաթղթերով գումարն էլ կա նշած։ Երեւանում ցնդաբանական երազանք ունեցողներ էին նստած այդ ժամանակ՝ Ղարաբաղը տանք, Նախիջեւանը վերադարձնենք։ Շուշին 1920թ․-ին մատաղացու դարձավ այդպես»,-«Նոյյան տապան» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան, 2020թ․-ի պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված Աշոտ Հարությունյանը։

Նա դրվագներ պատմեց արցախյան շարժման տարիներից․ «Թուրքերը շրջապատում էին ու հարցեր տալիս։ Բացատրում էի, որ Հայաստանի հետ միացում ենք ուզում, որ միացումը ձեզ էլ է օգուտ տալու։ Ադրբեջանական էմիրսարների գալուց վիճակը վատացավ։ 1988 սեպտեմբերի 18-ին շուշեցիներին դուրս հանեցին, եկանք Ստեփանակերտ։ Հանեցին խորհրդային զորքերի օգնությամբ։ Ադրբեջանցիք գալիս էին հայկական թաղամասեր, իբր «միտինգ» էին անում, ռուսներն էլ ասում էին՝ մենք չենք կարող ապահովել ձեր անվտանգությունը, ուստի լավ է հեռանաք»։

Աշոտ Հարությունյանի խոսքով՝ այսօր հանրության շրջանում կա քաղաքական անգրագիտություն, մարդիկ չեն գիտակցում Արցախի գինը․ «Մարդիկ կան Երեւանում, որոնք մտածում են, թե արցախցին հայ չէ։ 88-ին էր կար այդ մտածմունքը։ Աբսուրդ է։ Մենք երիտասարդությանը բացատրում ենք, որ պատերազմից խուսափել հնարավոր չէ, որ խաղաղություն չի լինելու այսպես։ Հիմա հայ ազգին բնաջնջելու խնդիր է դրված։ Այսօր փողոցում երեք երիտասարդի լսեցի, ամաչեցի․ մեկն ասում էր, որ գժի թղթով ուզում է ազատվել բանակից։ Սա խայտառակություն է։ 88-ին կար հստակ գաղափար՝ ազատվել Ադրբեջանից, իսկ այսօր ՀՀ ղեկավարությունը «ներքին ֆրոնտ» է բացել եւ խոսում է կոռուպցիայից։ Արցախը դրել են մի կողմ, սրան նրան բռնում-բաց են թողնում։ Ժողովրդին պետք է հասկացնել, որ մի ճակատ կա միայն։ Պետք է միավորվել, որպեսզի ծնվի առաջնորդ»։

Պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված Արթուր Սարգսյանն էլ իր հերթին նշեց՝ հասարակությունը մոռացել է Հադրութն ու Շուշին, որովհետեւ 25-30 տարում մոռացանք Իգոր Մուրադյանին եւ Էմիլ Աբրահամյանին․ «Մենք 88-ին հաղթեցինք, որովհետեւ գիտեինք, որ մենակ պայքարով կարող ենք երկիր պահել։ Այսօր ժողովրդի մեծ մասը քնած է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728