«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել:
Տեղեկությունն «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Ըստ իրավապահների՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, Հաց բերող անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն է տվել:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Կարդացեք նաև
Չարչյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա։