«Երկերեսանի աշխարհը Թուրքիային է օգնում՝ կիսատ եւ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով Սիրիային։ Եւ ոչ մեկ Թուրքիային չի ասում՝ ինչո՞ւ ես ցեղասպանությունդ շարունակում Արցախի հանդեպ»,-«Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը։
Նա նշեց․ «Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ իր մակարդակում չէ եւ չի կարողանում բնորոշել, թե Արցախի հետ հիմա ինչ է կատարվում։ Ղեկավարությունը չի խոսում Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի մասին, Ադրբեջանի օկուպացրած տարածքների մասին, չի ասում, թե ցեղասպան Թուրքիան ինչպես է մոնիթորինգային կենտրոնում նստած՝ վերահսկում Արցախից մնացած մասը։ Ղեկավարությունն ունի կապիտուլյանտի տրամաբանություն, ժողովուրդը՝ ոչ։ Բավարար ներուժ կա, որպեսզի ժողովրդին պահենք իրավաքաղաքական պահանջների ծիրում»։
Մարիամ Ավագյանի համոզմամբ՝ այսօր կրթված երիտասարդների մի շերտ կա, որը փորձում է հասկանալ՝ ինչպե՞ս երկիրը տարան 2020թ․-ի պարտությանը․ «Վստահ եմ, որ մի օր ղեկը վերցնելու են իրենց ձեռքը եւ անելու են այն, ինչ արել են 88-ի առաջնորդները»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ