Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատահական չէ, որ ՌԴ արտաքին հետախուզության հայտարարությունից հետո ԱՄՆ-ը դասվեց ահաբեկչական կազմակերպությունների շարքը». Հայկ Նահապետյան

Փետրվար 13,2023 19:07

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Հայելի» ակումբում մեկնաբանեց իր քաղաքացիներին Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ԱՄՆ-ի հորդորը: Ընդ որում, նման հորդոր արվել էր նաեւ 44-օրյա պատերազմից առաջ, Իրանի հետ կապված, Թուրքիայի երկրաշարժից առաջ:

«ՌԴ արտաքին հետախուզությունը հայտարարություն է տարածել ըստ որի իրենք գիտեն, որ Սիրիայի՝ Թուրքիայի վերահսկողության ճամբարներում պատրաստվել են մարտական փորձ ունեցող առնվազն վեց տասնյակ ահաբեկիչներ, որոնք գուցե նաեւ արդեն ՌԴ-ում են եւ ԱՊՀ երկրներում: Այդ ահաբեկիչների թիրախը պաշտոնական անձինք են, զինվորականները, հատուկ ծառայությունների աշխատողները, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները: Եվ այդ անձինք միայն ՌԴ-ում չեն: Նրանք ԱՊՀ երկրներում են, այդ թվում՝ Հայաստանում: Ես ասում եմ վտանգի չափը:

Նպատակը ամենայն հավանականությամբ ոչ այնքան պաշտոնական անձինք են, որքան ռազմավարական նշանակության օբյեկտները: Օրինակ, զենքի արտադրության, քիմիական գործարաններ եւ այլն: Եվ պատահական չէ, որ այդ հայտարարությունից հետո Միացյալ Նահանգները դասվեց ահաբեկչական կազմակերպությունների շարքը: Առավել եւս, որ արեւմտյան տարբեր երկրների մասնագետներ արդեն իսկ փաստական ձեւով ապացուցել են, որ Հյուսիսային հոսք-1 եւ Հյուսիսային հոսք-2 գազամուղի պայթեցումները ուղղակիորեն Միացյալ Նահանգներն է կազմակերպել եւ հրամանը տվել է անձամբ ԱՄՆ նախագահը: Այսինքն, ԱՄՆ-ը կազմակերպում է ահաբեկչական գործողություններ՝ տարբեր երկրներում գազամուղեր պայթեցնելով, ռազմական կարեւորագույն օբյեկտների նկատմամբ հարձակումներ գործելով: Սրան էլ ավելացնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում մի քանի միլիոն Ուկրաինայի քաղաքացիներ են գտնվում,  «սառեցված բջիջներ» կան, որոնք ուղղակի հրամանի են սպասում»,-ասաց նա:

Փորձագետը նշեց, որ ուկրաինական ռազմաճակատում Արեւմուտքի ակնկալիքները չեն արդարանում: Ուստի,  հաշվի առնելով, որ ռազմաճակատում հետագա զարգացումների արդյունքները, Միացյալ Նահանգներն անցնում է իր պլան-Բ-ին՝ Ռուսաստանը ներսից  քաոսի վերածելուն, Ռուսաստանի դաշնակից երկրներում եւս քաոս ու պատերազմներ հրահրելուն, որպեսզի Ռուսաստանը չկարողանա  զարգացնել իր հաջողությունները Ուկրաինայում:

«ԱՄՆ-ը չի բացառում, որ այդ ահաբեկչություններից կարող են տուժել նաեւ իր քաղաքացիները: Ընդ որում, խորամանկ ձեւով ներկայացրեց  հորդորն իր քաղաքացիներին: Ասաց, որ սա ավելի շուտ վերաբերում է ՌԴ այն քաղաքացիներին, որոնք ունեն Ռուսաստանի եւ ԱՄՆ երկքաղաքացիություն, որ նրանք թող շուտ դուրս գան, քանի որ կարող է նոր զորակոչ լինել: Իսկ այդ մարդիկ լինելով նաեւ իրենց քաղաքացիներ, ցանկալի չէ, որ զորակոչվեն եւ Ուկրաինայում կռիվ տան»,- մեկնաբանեց Հայկ Նահապետյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728