Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտում արձանագրվել է 394 հարկ վճարողների մոտ:
Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 110.2 մլն դրամի չափով տուգանք:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին