Սիրիա և Թուրքիա մեկնած հայ փրկարարները, միջազգային գործընկերների հետ համատեղ, արդեն վեցերորդ օրը շարունակում են իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ:
Իրականացվող լայնածավալ աշխատանքների արդյունքում Ադիյաման քաղաքի փլուզված տարածքներում հայ փրկարարները, համագործակցելով ԱՄՆ որոնողական թիմի հետ, հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել 3 տուժած անձի։
Սիրիայում և Թուրքիայում աշխատանքային տարբեր տեղամասերում հայ փրկարարները շարունակում են իրականացնել նաև շինությունների թուլացած և կախված կառուցատարրերի ապամոնտաժման, փլատակների քանդման և տարածքից հատուկ տեխնիկայով հեռացման աշխատանքներ։
Կինոլոգիական խումբը ևս ակտիվորեն ներգրավված է որոնողափրկարարական աշխատանքներին։
Կարդացեք նաև
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն