Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. «Թուրքիայի հայտարարությունը՝ Ադրբեջանի մարդասիրական օգնության կապակցությամբ, հատուկ արվեց՝ վերացնելու ավելորդ պատրանքները Հայաստանում, թե կարող է որեւէ բան փոխվել»

Փետրվար 13,2023 17:06

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ Թուրքիային օգնություն ցուցաբերելը Հայաստանի իշխանության կողմից ոչ այնքան մարդասիրական, որքան քաղաքական ժեստ էր:

«Հայելի» ակումբում նա ասաց. «Իրականում սա ոչ թե զուտ մարդասիրական ժեստ էր, որը Հայաստանի իշխանություններն իրականացրին, այլ, ըստ էության, քաղաքական քայլ էր, որն ամբողջովին տեղավորվում է Հայաստանի իշխանությունների այսօրվա վարած քաղաքականության մեջ: Այսինքն, անվտանգության ճարտարապետությունը փոխել, եւ տարածաշրջան բերել այլ խաղացողներ: Ասվում է Արեւմուտքի մասին, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ խոսքը վերաբերում է նախ եւ առաջ Թուրքիային: Այս տեսակետից, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի պատկերացումները մեծ քաղաքականության մասին պրիմիտիվ են: Նա փորձում է մարդասիրականի անվան տակ իբր քաղաքական  ժեստ անել եւ փորձել առիթ ունենալ նույն Էրդողանի հետ Ադրբեջանից դուրս առանձին կապ հաստատել եւ նրա միջոցով փորձել ուղղակիորեն իրավիճակը կայունացնել Հայաստանի Հանրապետության շուրջ տեղի ունեցող զարգացումներում: Այսինքն, տվյալ դեպքում նա ձեռք է մեկնում, շողոքորթում է, որ իրեն փրկեն: Եվ փրկողը նրա պատկերացմամբ պետք է լինի Էրդողանը: Բայց հայտարարությունը, որ հնչեց Թուրքիայի կողմից Ադրբեջանի ցուցաբերած մարդասիրական օգնության կապակցությամբ, հատուկ արվեց, որպեսզի հանգստացնի կասկածողներին, վերացնի այն ավելորդ պատրանքները, որ գուցե կան Հայաստանում, որ որեւէ բան այդ ժեստով չի փոխվելու համենայն դեպս, ստրատեգիական առումով, որ դա որեւէ կերպ չի ազդելու Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության վրա՝ կապված թե Արցախի եւ թե առհասարակ Հայաստանի հետ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728