Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ դիտորդական առաքելության մասով ինձ համար դեռեւս կա անհասկանալի իրավիճակ». Տիգրան Աբրահամյան

Փետրվար 13,2023 13:46

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ ԵՄ քաղաքացիական դիտորդները հնարավոր է ինչ-որ փուլում ռազմական ներկայություն դրսեւորեն ու ունենան ռազմական բաղադրիչ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա ասաց, որ կա խորը դիմակայություն Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ, ու խնդիրն այն չէ, թե որն է ավելի լավ ապահովելու ՀՀ-ի դեմ հնարավոր ագրեսիային ընդդիմանալը. «Խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ ՌԴ-Արեւմուտք դիմակայության դաշտ չմտնելու համար: ՀՀ իշխանությունների հայտարարությունները շատ դեպքում կրակի վրա յուղ լցնելու գործառույթ են իրականացնում՝ անկախ թիրախներից ու նպատակներից: Վիճակը հասել է մի կետի, երբ հասարակական, քաղաքական, վերլուծական մեր հանրույթը թեման ավելի շատ քննարկում է ոչ թե բուն նպատակների առանցքում, այլ այն, թե Արեւմուտք-ՌԴ դիմակայությունը ի՞նչ հիմնական խնդիրների կբերի: ԵՄ դիտորդական առաքելության մասով ինձ համար դեռեւս կա անհասկանալի իրավիճակ, պարզ չէ, թե ինչ լիազորություններով, ինչ տեխնիկական միջոցներով ինչ ֆունկցիա են իրականացնելու: Մյուս կողմից կա ռուսական գործոնը: Խնդիրը ոչ թե նրա մասին է, որ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունը լիարժեք իրացրել է, այլ այն, որ որպես անվտանգային համակարգ՝ այս պահին ՀԱՊԿ-ը չունի այլընտրանք: ՀՀ-ն չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, իսկ սա նշանակում է, որ այլ երկրների հետ հարաբերություները կառուցելիս ՀՀ-ն պետք է մշտապես հաշվի առնի ՀԱՊԿ-ի անդամ եւ ՌԴ դաշնակից լինելու հանգամանքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728