Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումն Ուկրաինայի հարցում: Այդ մասին նա ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագանբեթովի հետ հանդիպմանը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսն իր նախագահության օրոք փորձել է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք առկա են հատկապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններին: Այդ նպատակով՝ նրա խոսքով, ՀԱՊԿ անդամ երկրները պետք է համախմբվեն և գործեն միասին, քանի որ այդպես ավելի հեշտ է:
«Եթե որևէ մեկը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտությունը մեր հակամարտությունը չէ, և մի տեղ հանգիստ նստած կսպասենք, նման բան չկա, այդպես չի լինի: Կգա ժամանակ (այն հեռու չէ, բառացիորեն վաղը), երբ կպահանջվի կողմնորոշվել, զբաղեցնել հստակ դիրքորոշում: Ես չեմ ասում՝ ի վնաս ազգային շահերի և այլն: Բայց մեր բոլոր դաշնակցային թերություններով հանդերձ, մենք պետք է հստակ սահմանենք մեր քաղաքականությունը, մեր գիծը, որպեսզի միասին գործենք: Միասին միշտ հեշտ է և դյուրին»,- ասել է Լուշաշենկոն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ