Փետրվարի 12-ին, ժամը 16:30-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արտաշատ-Մրգավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ` Ա. Գ., ծնված 1975 թ.) և «VAZ-2121» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1975 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Տուժած Ա․Գ․-ն հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։
Կարդացեք նաև
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն