ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Դուբայում փետրվարի 13-ից 15-ը մասնակցում եմ խոշորագույն World Government Summit-ին։ Ելույթ կունենամ Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում։
Նախարարական այս սեսիան նվիրված է աշխարհում առաջացող ճգնաժամերի պայմաններում կառավարությունների կողմից ճկունության դրսևորմանն ու նորարարությանը։
Սեսիայի ընթացքում կքննարկվեն կառավարությունների քաղաքական աջակցության մշակմանը և ներկա պայմաններում կառավարությունների գործունեության ճկունությանն ու նորարար մոտեցումների կիրառմանը վերաբերող հարցեր։