Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողին փոխարինողը

Փետրվար 11,2023 23:59

Ասում են՝ մարզիչը մարզիկի երկրորդ ծնողն է։ Պատահում է, որ մարզիչն իր սանի հետ ավելի շատ ժամանակ է անցկացնում ու ավելի շատ բան է իմանում նրա անձնական կյանքի, ուսման ու հետաքրքրությունների մասին։

Մասնագիտության բերումով շատ եմ հավաքական թիմերի ու ակումբների հետ մեկնել աշխարհի տարբեր երկրներ։ Ու ամեն տեղ եղել եմ իրենց սաների նկատմամբ մարզիչների հավասարաչափ, գրեթե ծնողական հոգատար վերաբերմունքի վկան։ Տեսել եմ, թե ինչպես է մրցելույթի ժամանակ մարզիչը ինքնամոռաց երկրպագում իր սանին, հպարտանում նրա հաղթանակով։ Տեսել եմ նաեւ մարզչի ցավը, ապրումները անհաջողության մատնվելու ժամանակ։

Ու նրա համար ամենեւին էլ էական չէ, թե իր սանը հանդես է գալիս միջազգային ամենաբարձր մակարդակի մրցումում, թե, ասենք, Հայաստանի երիտասարդական առաջնությունում, ինչպես պատկերված է ֆոտոշարքում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728