«Դինամո» մարզական հասարակական կազմակերպության դահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Հայտնի դարձան տղաների եւ աղջիկները հաղթողներն ու մրցանակակիրները, որոնցից կկազմավորվեն գարնանը Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի հավաքականները։
Եզրափակիչ մենամարտերի մեկնարկից առաջ ՀԲՖ փոխնախագահ Սամվել Գասպարյանը հենց ռինգի մոտ մրցավարների հետ յուրատեսակ թռուցկաժողով անցկացրեց՝ հորդորելով մարտերը սպասարկել առավելագույնս արդար ու անկողմնակալ։ «Հիշեք, որ այսօր ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը ձեր կատարած աշխատանքի արդյունքով է կազմավորելու երիտասարդական հավաքականը, որը մոտ ապագայում այստեղ՝ Երեւանում, հայ հանդիսատեսի առջեւ մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը։ Ֆեդերացիան, մենք ուզում ենք, որպեսզի այդ օրերին ձեզ լավ զգաք, որ դուք էլ ձեր ներդրումն եք ունեցել արժանավորներին եվրոպական ուղեգիր տալու գործում»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Աղջիկների չորս քաշային կարգերում հաղթող դարձան․48 կգ՝ Լուսինե Գեւորգյան, 54 կգ՝ Լուսյա Ավետիսյան, 57 կգ՝ Ջուլիա Լալայան, 63 կգ՝ Լիլիթ Ասատրյան։
Տղաները պայքարեցին 13 քաշային կարգերում։ Վճռորոշ մենամարտերում հավասարը չունեցան․ 48 կգ՝ Հովհաննես Հարությունյան, 51 կգ՝ Դավիթ Սաֆարյան, 54 կգ՝ Էրիկ Առստամյան, 57 կգ՝ Գոռ Ազիզյան, 60 կգ՝ Ոսկան Ոսկանյան, 63,5 կգ՝ Արթուր Մկրտչյան, 67 կգ՝ Յուրա Բաբլումյան, 71 կգ՝ Արման Միսկարյան, 75 կգ՝ Արմեն Պողոսյան, 80 կգ՝ Համլետ Ադամյան, 86 կգ՝ Դավիթ Սիմոնյան, 92 կգ՝ Իշխան Հովսեփյան, +92 կգ՝ Ալբերտ Հարությունյան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ