ԱԺ ՔՊ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր առաջին անգամ իր հյուրերին ընդունեց ՀՀ կառավարության աջակցությամբ ընթացող ներդրումային ծրագրի շրջանակներում բացված Մայլեռ Մաունթին Ռեզորթ լեռնադահուկային հանգստյան գոտին, որը գտնվում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքում (Եղիպատրուշ բնակավայր):
Որպես լեռնադահուկային սպորտի երկրպագու կարող եմ ասել, որ Մայլեռը էականորեն տարբերվում է մինչ այս եղած լեռնադահուկային գոտիներից թե՛ այս պահին գործող արագընթաց ճոպանուղիով (որոնք տարեց տարի շատանալու են), թե՛ սահքուղիներով։
Մայլեռի մոտակա տարիների զարգացման շնորհիվ Ապարան համայնքի այս տարածաշրջանը նոր շունչ է ստանալու, կառուցվելու են տասնյակ հյուրանոցներ և բացվելու են հազարավոր նոր աշխատատեղեր, քանի որ հանգստյան գոտին խիստ պահանջված է լինելու թե՛ մեր երկրի, թե՛ արտերկրի լեռնադահուկորդների համար։
Կարդացեք նաև
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին այս ներդրումային ծրագիրը կառավարությունում առաջխաղացնելու և հաստատման ներկայացնելու համար։
Հ.Գ. բացման առաջին օրը ամեն ինչ գերազանց էր, բացառությամբ հանգստյան գոտում գործող սրճարանի բացօթյա հատվածում ծխելու արգելքի պահպանման, որը սակայն հանգստյան գոտու ղեկավարի խոստման համաձայն կլուծվի։