Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի հետաքրքիր նկատառում. պատմությունը ցույց է տալիս, որ հատկապես ճգնաժամային իրավիճակներում առավել հաճախ կանայք ավելի արդյունավետ են գործել և իրենց պետություններն ու ազգերին դուրս բերել ծանրագույն իրավիճակներից (անկախ ազգությունից և դարաշրջանից):
Իմիջիայլոց եթե ուսումնասիրեք, ապա կհամոզվեք, որ նույնը գործում է նաև բիզնեսում: Սակայն մի քանի օրինակ կոնկրետ կին քաղաքական և պետական գործիչների մասին`
Ժաննա դ’Արկ,
Եկատերինա II,
Մարգարետ Թետչեր,
Ինդիրա Գանդի,
Կլեոպատրա,
Գոլդա Մեիր,
Մադլեն Օլբրայթ,
Անգելա Մերկել,
Բենազիր Բհուտտո,
Թամարա թագուհի,
Քրիստինա դե Կիրշներ:
Կարծում եմ` ժամանակն է, որ հայերն էլ մտածեն այս ուղղությամբ: