Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների տեսուչների կողմից փետրվարի 10-ից մեկնարկած վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման 5 դեպք։
Պարզվել է, որ Գետաշեն համայնքի 5 տարբեր տեղամասերից ապօրինի դուրս է բերվել ավազակոպճային խառնուրդ։
Կարդացեք նաև
Արձանագրված բոլոր դեպքերով նախապատրաստված նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։
Իրականացվող խստացված միջոցառումների ընթացքում արձանագրվել է նաև ապօրինի որսի 2 դեպք։
Հայտնաբերվել է ապօրինի որսված 15 հատ տափաստանային արտույտ, իրավախախտներին պատկանող MR155 ու MR156 տեսակի որսորդական հրացաններն առգրավվել են։
Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ, այդ թվում նաև վերջիններիս պատկանող որսորդական զենքերը բռնագրավվելու նպատակով ԲԸՏՄ-ն հայց կներկայացնի դատարան։
Միջոցառումները շարունակվում են։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին