Այսօր՝ փետրվարի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ոստիկանները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Բագրատ Չիբուխչյանի, ՀՈԲ բաժանմունքի պետ Մանվել Երեմյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ համայնքային ոստիկաններ Արմեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը հիվանդանոցում պարզել են վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռոբերտ Մ-ն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: