Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները և համագործակցությունը տարբեր ոլորտներում բարձր մակարդակի վրա են. Լոռու փոխմարզպետ

Փետրվար 10,2023 22:33

Փետրվարի 10-ը Ռուսաստանի Դաշնությունում` որպես Դիվանագիտական աշխատողի օր նշելու և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների խորհրդանշական օրվա կապակցությամբ, այսօր միջոցառում էր կազմակերպվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող Պուշկինի լեռնանցքի աղբյուր-հուշարձանի մոտ։

Միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Գյումրու գլխավոր հյուպատոսության խորհրդատու-դեսպան Յուրի Կովալկոն, Գյումրու «Ռուսական տան» ղեկավար Անտոն Բերյանևը, պատասխանատու պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, հյուրեր:

Յ. Կովալկոն իր ողջույնի խոսքում ներկաներին շնորհավորեց Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հերթական տարեդարձի կապակցությամբ՝ կարևորելով երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործընթացը և տարբեր ասպարեզներում համագործակցության բարձր մակարդակը:

Օրվա կապակցությամբ Գոռ Ասրյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից նույնպես շնորհավորեց ներկաներին.

– Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները և համագործակցությունը տարբեր ոլորտներում բարձր մակարդակի վրա են: Ակտիվ են շփումները նաև տարածաշրջանային համագործակցության մակարդակով: Նախորդ տարի Լոռու մարզի պատվիրակությունն իմ ղեկավարությամբ մասնակցել է Բաշկորտոստանի Հանրապետությունում անցկացված միջազգային բիզնես-ֆորումին: Լոռու մարզը սերտորեն համագործակցում է նաև Սամարայի մարզի հետ: Մաղթում եմ, որ դիվանագիտական աշխատողների ջանքերը մշտապես ծառայեն միմիայն ի շահ մեր երկրների խաղաղության և բարեկեցության,- մասնավորապես նշեց Գ․ Ասրյանը։

Գեղարվեստական ելույթներով հանդես եկան Գարգառի միջնակարգ և Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցների սաները: Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս նշանավոր բանաստեղծ և դիվանագետ Ա.Ս. Գրիբոյեդովի հուշարձանին։

 

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728