Հայաստանի Հանրապետությունում
Սիրիայի արտակարգ և լիազոր
դեսպան Նորա Արիսյանին
Կարդացեք նաև
Հարգելի՛ տիկին Արիսյան,
Խորը ցավով ենք հետևում Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերաբերյալ լուրերին։ Բնական աղետը խլել է հազարավոր կյանքեր և պատճառել անդառնալի կորուստներ։
Մենք՝ «Ապրելու երկիր» կուսակցության ամբողջ քաղաքական թիմը, մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին․ ուժ և տոկունություն նրանց, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Սիրիայի մեր բարեկամ ժողովրդին արիություն և ոգու ամրություն՝ այս ծանր վիշտը հաղթահարելու համար։
Հարգանքով,
նախագահ՝ Մանե Թանդիլյան