Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ իրականում չէին ցանկանում լավ ապրել, ցանկանում են, որ իրենց հարևանը վատ ապրի». Լուսինե Սահակյան

Փետրվար 10,2023 18:26

«Վերջին տարիներին ես հասկացել եմ մի բան, որ մենք այլևս չպետք է խոսենք օրենքներից, դատավորների, դատախազների կամ նախաքննական մարմինների ապօրինություններից, քանի որ այսօր շատ ավելի կարևոր արժեքներ են ոտնահարվում»,- այսօր, «Այլընտրանքային նախագծերի» կազմակերպած՝ «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Քննարկման ընթացքում նա ասաց. «Իշխանությունները հասան նրան, որ երբ հասարակությանն ասում են՝ մեզ տվեք մուրճ, քլունգ, մենք գնալու ենք ապօրինություն անելու, մարդիկ գտնում են, որ դա նորմալ է։ Իրենք հասարակությանն այդպես դաստիարակեցին, որ ապօրինություն կատարելը համարվի նորմալ։ Մինչդեռ առողջ հասարակությունը դրա դեմ կընդվզեր, իսկ եթե ունենք հիվանդ հասարակություն, բնականաբար, չեն էլ գիտակցում, որ այս գործողությունների արդյունքը շատ ավելի վատ է լինելու իրենց համար»:

«Ստացվում է, որ մարդիկ իրականում չէին ցանկանում լավ ապրել, այլ ցանկանում են, որ իրենց հարևանը վատ ապրի։ Եվ այս գաղափարը իշխանություններն ավելի զարգացրեցին։ Եթե տարիներ առաջ մտածում էինք սոցիալական վիճակի վատթարացումով «պայթյուն» կառաջանա, հիմա  իշխանությունները հասարակությանն ասում են՝ կարևոր չէ, թե դու լավ կապրես, թե ոչ, սպասիր այնպես անեմ, որ մյուսն էլ վատ ապրի։ Եւ այդ մուրճի գաղափարը բերեցին իրավական համակարգ»,-ասաց փաստաբանը:

Հանրագումարում, ըստ փաստաբանի, ստացվում է, որ իշխանություններն ապօրինություններ են գործում, իսկ մարդիկ դրա համար ուրախանում են. «Ապօրինի կալանավորում են, ապօրինի դատում են և մարդիկ չեն ասում՝ ինչո՞ւ է ապօրինություն կատարվում։ Արդյունքում, կարևորագույն գաղափարներն արժեզրկվել են։ Հասել ենք նրան, որ հայրենիքը մեզ համար այլևս կարևոր չէ, հողերը կարևոր չեն։ Մեր երեխաների կյանքն արժեզրկվեց, քանի որ այդքան երեխաների կորուստն այլևս ոչ մեկին չի զարմացնում»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728