Լրահոս
Օրվա լրահոսը

«Համակարգը ղեկավարում է մի անձ, բոլորը ճանաչում են նրան՝ Նիկոլ Փաշինյանն է». Բենիկ Գալստյան

Փետրվար 10,2023 18:02

«Համակարգը ղեկավարում է մի անձ, բոլորը ճանաչում են նրան՝ Նիկոլ Փաշինյանն է: Պետք է փոխվի ընդհանուր համակարգը»,- այսօր,  «Այլընտրանքային նախագծերի» կազմակերպած՝ «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց փաստաբան Բենիկ Գալստյանը՝ խոսելով իրավապահ մարմինների կողմից քաղաքական պատվերներ կատարելու խնդրի մասին: Նրա գնահատմամբ՝ պետական և գերատեսչական այլ մարմիններում վիճակը շատ ավելի վատ է, ու քաղաքացիներն ամեն օր առերեսվում են  այդ իրականության հետ. «Յուրաքանչյուր հասարակ  քաղաքացի այդ վատ վիճակն իր կաշվի վրա զգում է, և այսօր ունենք մի իրավիճակ, որ պետական կառույցները գործում են ընդհանուր առմամբ շատ վատ և նախանձելի ջանասիրությամբ գործում են դրվագային՝ կոնկրետ անձանց վերաբերյալ, օրինակ, Արմեն Աշոտյանի և այլ հայտնի անձանց մասով: Ցավոք սրտի, դրանք, ըստ էության, քաղաքական հետապնդումներ են:

Այսօր ունենք խայտառակ իրավիճակ նախաքննական մարմիններում և շատ ավելի ծանր իրավիճակ դատական համակարգում»:

Միաժամանակ, ըստ բանախոսի, նախաքննական մարմինները և դատարանները  գերծանրաբեռնված են, կան դատավորներ, որոնք իրենց վարույթում ունեն 200-ական քրեական գործեր, «Ունենք նաև մի իրավիճակ, որ անձը 3 տարի մեղադրյալ է ու պարտադիր չէ, որ այդ անձը լինի քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ, այլ կարող է լինել հասարակ քաղաքացի, և նա չի կարողանում սահմանը հատել առանց նախաքննական մարմնի թույլտվության և շատ հաճախ էլ այդ մարմինն առանց պատճառաբանության անձին չի թույլատրում լքել ՀՀ սահմանները: Հիմա ունենք մի իրավիճակ, որ հասարակ գործերով քննչական մարմինները չեն զբաղվում, ժամանակ չունեն, բայց, օրինակ քաղաքական ենթատեքստ ունեցող դեպքով ողջ քննչական ստորաբաժանումը բոլոր գործերը մոռանում է և մի երկու ամսի ամբողջ ներուժով ու ծավալով լծվում է այդ գործին»:

Փաստաբանը կարծում է, որ իրավիճակն է՛լ ավելի է վատթարանալու՝ 2025 թվականից, քանի որ 2022-ի դեկտեմբերին, զարմանալի արագությամբ ԱԺ-ն ընդունեց եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին օրենքի նախագիծը, 2025 թվականից բոլորը պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր. «Եթե 2025- ից մոնիթորինգի ենթարկեն քաղաքացիների եկամուտը, ապա հաջորդ տարիներին արդեն քաղաքացիներին կարող են հարցնել, թե որտեղից իրեն այդ գույքը և տանեն ապօրինի գույքի բռնագանձման վարույթի ենթարկեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728