Aravot.am-ի տեղեկություններով՝ Գյումրու Ավտոկայան տնակային թաղամասի բնակչուհիներից մեկը դիմել է ոստիկանություն՝ հաղորդում ներկայացնելով առ այն, որ 1995 թվականին մահացած եւ Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատանը հուղարկավորված իր հոր՝ Պ․ Հ․-ի գերեզմանում 2022թ․-ի հուլիսի 18-ից մինչև նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում կառուցվել է նոր գերեզմանատուն։
Այնտեղ, սակայն վերահուղարկավորվել են հայր և որդի Ե․ և Ս․ Պետրոսյանները, հայրը մահացել է 2005թ-ին, որդին՝ 2014թ․-ին։
Այս հարցով սկսել է զբաղվել Շիրակի մարզի քննչական վարչությունը, կազմված փաստաթղթերն ուղարկվել են այնտեղ։
Նշենք, որ Գյումրու թե՛ 1-ին և թե՛ 2-րդ գերեզմանոցները վաղուց համարվում են կիսափակ, քանի որ Գյումրու քաղաքապետարանի կողմից հողատարածքների հատկացում չի կատարվում։ Այստեղ մնացել են միայն ընտանեկան գերեզմանները, որտեղ և շարունակվում են հուղարկավորությունները։
Կարդացեք նաև