Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատգամավորի ասածը ցույց տալիս, թե ինչ նպատակով են փակել Լաչինի միջանցքը. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 10,2023 17:41

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանցի պատգամավոր Ղուդրաթ Հասանգուլաևը հայտարարել է, որ Ադրբեջանի ներքին զորքերը պետք է անհապաղ մտնեն Ստեփանակերտ: Նա դա ասել է իրենց իսկ քարոզչության կողմից հորինած «հայ-իրանական համատեղ գործողությունների» մասին նյութին ի պատասխան: Ինչպես և կանխատեսել էի՝ Ադրբեջանի գործողությունները մեկ-երկու քայլով չեն սահմանափակվելու:

Հասանգուլիևի ասածն ապացուցում է Ադրբեջանի ահաբեկչական բնույթը և ակնհայտ ցույց տալիս, թե ինչ նպատակով են փակել Լաչինի միջանցքը: Այս խոսքերը պետք է ակտիվորեն օգտագործվեն մեր դիվանագետների կողմից: Ադրբեջանն ամենօրյա մակարդակով մեզ ապացույցներ է տրամադրում, որ իրենք որդեգրել են էթնիկ զտման քաղաքականություն:

Իրանի հետ կապված լարվածության վերաբերյալ էլ հիշեցնեմ, որ ժամանակին Իրանը «շնորհավորել էր Ադրբեջանին պատերազմի առթիվ», ուստի Ադրբեջանի նման պահվածքը Իրանի հանդեպ անհիմն է թվում: Բայց ինչպես երեկ նշեց ՀՀ–ում Իրանի դեսպանը՝ ամենը սկսվեց տարածաշրջան Իսրայելի մուտքով: Իմ կարծիքով, որոշ ուժեր շատ են ոգևորել Ադրբեջանին, վերջինս էլ սկսել է գերագնահատել իր ուժն ու հնարավորությունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728