Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բացարձակ իրավունքի խախտման ևս մեկ դեպք՝ այս անգամ փաստաբանների նկատմամբ». ՀՔԱՎ-ը դատապարտում է ոստիկանության Էրեբունու բաժնի գործողությունները

Փետրվար 10,2023 17:10

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է ոստիկանության Էրեբունու բաժնի գործողությունները․ ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին և Էմանուել Անանյանին, նախորդիվ ոստիկանության նույն բաժնում բռնության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։

Ոստիկանական «նոր» և «բարեփոխվող» արտահայտությունների քողի տակ այս տեսակ վերաբերմունքը փաստաբանների, անչափաս պաշտպանյալների, առհասարակ բոլորի նկատմամբ դատապարտելի և անթույլատրելի է։ Նմանօրինակ վարքագիծը խիստ մտահոգիչ է հատկապես վերջերս ձևավորվող Ներքին գործերի նախարարության և ոստիկանական «ռեֆորմների» իրականացման այս ժամանակաշրջանում։

Այսպիսով ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ ոստիկանական բաժանմունքներում շարունակում են խախտվել միջազգային կոնվենցիաներով երաշխավորված բացարձակ՝ վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը։ Այս դեպքն իր տեսակով հատում է թույլատրելի, առանց այն էլ գոյություն չունեցող, սահմանները, քանի որ այն դրսևորվել է հենց իրավունք պաշտպանող անձանց նկատմամբ։

Այսպիսով, պահանջում ենք ոստիկանության Էրեբունու բաժնի պետի և մյուս անձնակազմի անհապաղ հրաժարականը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացում, մեղավորների բացահայտում և համարժեք պատժի նշանակում։

Մարդու իրավունքները և նրանց պաշտպանությունը պետք է ոչ միայն արտացոլված լինեն, այլ այն ՀՀ-ում պետք է երաշխավորված լինի որպես իրական ու գերակա արժեք, այլապես կմնա որպես զուտ հռչակագիր: Պետությունը ոչ միայն պարտավոր է շարունակական ու արդյունավետ ջանքեր գործադրել նման արտառոց, անթույլատրելի դեպքեր թույլ չտալու համար, այլև հրատապ, հաշվետու և օբյեկտիվ քննություն իրականացնի և համարժեք պատասխանատվության ենթարկի նման կոպտագույն խախտումներ կատարողներին։

Ավելին՝ այստեղ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728