Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իրարամերժ հայտարարություններն արել են Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչները. Շարմազանով

Փետրվար 10,2023 16:57

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Ո՞վ պետականությունից ու արտաքին քաղաքականությունից խոսի, ՔՊ-ն ու Փաշինյանը թող պեչենու ծառից խոսեն։

Պոպուլիստ նիկոլականները հանկարծ որոշել են կոռեկտության ու կառուցողական արտաքին քաղաքականության դասեր տալ։

Թան էլ չէ՞, փրթած մածուն։

Ո՞վ եւ ովքե՞ր էին ասում.

Նոր պատերազմ, նոր տարածքներ։

Ի՞նչ պետք է, դա էլ կբանակցեմ։

Երբ ուզեմ Սերժ Սարգսյանի կետին կվերադառնամ։

Արցախը Հայաստան է եւ վերջ։

Ակնան իմ հայրենիքն է։

Բանակցությունը սկսում եմ իմ զրոյական կետից։

Իրանը ավտորիտար պետություն է։

Ադրբեջանը կառուցողական է։

Հաղթելու ենք։

Մեր բանակը տարածաշրջանում խնդիր լուծող բանակ է։

Ի՞նչ էլ լինի մենք մեզ պարտված չպետք է համարենք։

Թուրքիան 100 տարի հետո եկել է Կովկաս՝ հայերին ցեղասպանելու։

Մենք պրոռուսական իշխանություն ենք։

Ռուսաստանը միջանցք է պահանջում։

Սպասիբո, Լադիմիր Լադիմիրովիչ։

Ու այդպես շարունակ։

Այս իրարամերժ հայտարարություններն արել են Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչները։

Ու հիմա եկել են արտաքին քաղաքականությունից ու առհասարակ քաղաքականությունից են խոսում։

Հ.Գ. Աքլորը քարոզչի վերարկու հագած

Ամբիոն է ելել,  խելքի՛ աշեցեք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728