Նախագահական նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի երդման արարողությունը:
Կառավարության անդամները երդվել են բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը:
Հանրապետության նախագահը շնորհավորել է կառավարության անդամներին, մաղթել հաջողություններ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ