Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչների կողմից  ոտնձգությունների են ենթարկվում բազմաբնակարան շենքերը. Կառուցապատող

Փետրվար 10,2023 16:36

Վերջին 20 տարում կառուցվող բոլոր շենքերը  համապատասխանում են նոր ստանդարտներին, ապահովվում է 9 բալ սեյսմակայունությունը, նոր կառուցապատման սկզբունքներում կա ե՛ւ նորմատիվային բազա, ե՛ւ վարչարարություն, որը հետեւում է, որպեսզի կառուցապատման ողջ գործընթացն անցնի ստանդարտներին համապատասխան: Այս մասին այսօր  «Մանթաշյանց» ակումբի մամուլի սրահում հայտարարեց «Էլիտ գրուպ» ընկերության հիմնադիր Դավիթ Մկոյանը՝ հույս հայտնելով, որ բոլոր կառուցապատողները պահպանում են կառուցապատման նոր ստանդարտները:

Նրա խոսքով՝ Հայաստանի բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը կառուցվել է խորհրդային տարիներին: Այդ շենքերի մեծ մասն արդեն հիսուն տարվա է. դրանք կրել են 1988 թվականի երկրաշարժի ազդեցությունը, ենթարկվել բնականոն մաշվածության: Բացի այդ՝ շենքերը նախագծվել և կառուցվել են 7-8 բալային կայունությամբ, ինչի հետևանքով  առկա է  բարելավման կարիք ունեցող, «ծերացած» բնակֆոնդի մեծ հատված: «Էլ չեմ խոսում այն մասին, որ այն շենքերը, որոնք պետք է համապատասխանեին 7-8 բալային կայունությանը,  ոչ բոլորն էին համապատասխանում: Ցավոք այդտեղ ե՛ւ շինարարի խնդիրը կար, ե՛ւ մարդկային գործոնի խնդիրը: Մենք գիտենք, որ շատ հաճախ մարդիկ կամայական վերաբերմունք են ցուցաբերում  շենքերի նկատմամբ: Մենք հիմա էլ տեսնում ենք, թե բնակիչների կողմից ինչպիսի ոտնձգությունների են ենթարկվում բազմաբնակարան շենքերը,  լավ է, որ ներկայումս կառուցապատողների կողմից որոշակի վերահսկողություն կա նորակառույց շենքերի նկատմամբ. եւ շենքերի կրող պատերի վրա կարողանում են կանխել նմանատիպ դեպքերը: Իրականում դա շատ մեծ խնդիր է»,- ասաց Մկոյանը:

«Ալտեք» ընկերության հիմնադիր Ալիկ Բասենցյանն ընդգծեց, որ  արդի շինարարությունում  շատ կարևոր է հաշվի առնել երկրաշարժերի գործոնը որպես սպառնալիք և կառուցապատումն իրականացնելիս  պահպանել նորմատիվները և աշխարհի տնդենցները: «Մենք ոչ թե պետք է խուսափենք բարձրահարկ շինարարություն իրականացնելիս, այլ  հասկանանք՝  որպես պետություն ինչ նորմատիվներ սահմանենք և վերահսկողություն իրականացնենք, որպեսզի ունենանք հարմարավետ, զարգացող  քաղաք՝ ժամանակակից ճարտարապետությամբ  և ապահովվենք առավելագույն անվտանգությունը»,- նշեց Բասենցյանը:

Բանախոսները տեղեկացրեցին, որ ներկայումս շինարարության մեջ ամենատարբեր  ժամանակակից մեթոդներ կան, այդ թվում նաև սեյսմիկ մեկուսիչնեը, որոնց կիրառման  շնորհիվ   կարելի է ապահովել շենքի սեյսմակայունությունը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728