Լրահոս
Օրվա լրահոսը

Washington Post․ 20 տարի իշխանության մնալուց հետո Էրդողանի համար երկրաշարժը կարևոր քննություն է լինելու

Փետրվար 10,2023 16:44

Ermenihaber. Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի թեմային շարունակում են անդրադառնալ միջազգային տարբեր պարբերականներ ու հեռուստաընկերություններ։

Ամերիկյան հեղինակավոր «Washington Post» պարբերականն օրերս հրապարակել է «Թուրքիան հապճեպ գերեզմանոցներ է պատրաստում» վերնագրով մի հոդված, որտեղ նշվում է, թե քաղաքի ծայրամասերում երկրաշարժի հետևանքով մահացածներին զանգվածաբար հուղարկավորելու պատճառով Քահրամանմարաշի (Մարաշ) գերեզմանատները գնալով մեծանում են։

Պարբերականը գրում է, որ մարդիկ առանց մասնագետների ու սարքերի օգնության ավերակների տակից դուրս են բերում իրենց հարազատներին, որոշ շրջաններում օգնությունն օրերով չի հասնում։ Իսկ ընդդիմադիրներն ու երկրաշարժից ողջ մնացածները դժգոհում են, որ իշխանությունները շատ դանդաղ են աշխատում աղետի գոտում։

Հոդվածում նշվում է, որ տուժած ընտանիքներին հատկացվել է 10․000-ական լիրա օգնություն, որը կազմում է մոտ 530 դոլար։

Ըստ «Washington Post»-ի՝ 20 տարի իշխանության մնալուց հետո սա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար կարևոր քննություն է լինելու մոտեցող ընտրությունների և երկրաշարժի պատճառած ավերածությունները վերականգնելու համատեքստում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728