Ermenihaber. Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտնել է երկրաշարժի հետևանքով ավերված շինությունների վերաբերյալ վերջին տվյալները։
Նրա փոխանցմամբ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վնասված կամ փլուզված 12․141 շենք և 66․058 առանձին շինություն։
Ինչպես հայտնում է Թուրքիայի վիճակագրական ծառայությունը, վնասված 10 նահանգներից 8-ում շենք-շինությունների առնվազն կեսը 2001 թվականից հետո է կառուցվել, և չնայած այդ հանգամանքին՝ վնասները ահռելի չափերի են հասնում։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգերում։