«Դատապարտելով այս երեւույթը՝ շատ կարեւոր եմ համարում, որ առաջիկայում նախաձեռնենք նման դեպքերի քննարկումը։ Փաստաբանների պալատի, փաստաբանական համայնքի իրավունքների պաշտպանումը կարեւոր է հատկապես հիմա, երբ իրավունքների զանգվածային խախտումների շրջանակում փաստաբանների աշխատանքը պետք է հավուր պաշտպանության արժանանա օրենսդիր մարմնի կողմից»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր, անդրադառնալով Էրեբունու ոստիկանության բաժնում օպերլիազորների կողմից փաստաբաններ Էմմանուել Անանյանի եւ Մարզպետ Ավագյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ նրանց ծեծի ենթարկելու դեպքին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Պահանջում ենք, որ լիարժեք քննություն կատարվի, մեղավորները բացահայտվեն եւ ենթարկվեն պատասխանատվության»,-հավելեց Արծվիկ Մինասյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ